կանոնների, սահմանափակումների եւ պատիժների փոխարէն մենք ընդունում ենք դաօ դէ ցզինի ուսմունքից հատուածներ։
անկախ նրանից, դուք հասկանում էք դրանք, կամ համաձայն ենք դրանց հետ, բարի գալուստ։
57
…
արգելող ու սահմանափակող օրէնքները խորացնում են մարդկանց աղքատութիւնը
…
որքան աւելի շատ օրէնքներ են գրւում, այդքան աւելի շատանում են կաշառակերութիւնն ու յանցանքները։
ուստի իմաստունն ասում է․
«ես ոչինչ չեմ անի,
եւ մարդիկ իրենք կը փոխուեն։
ես կը վայելեմ անդորրը
եւ մարդիկ իրենք իրենց կը կառավարեն։
ես կաճեցնեմ դատարկութիւն,
եւ մարդիկ իրենք կուղղեն իրենց սխալները։
ես չեմ խառնուի նրանց գործերին,
եւ մարդիկ իրենք կը հարստանան։
ես չունեմ ցանկութիւններ,
եւ մարդիկ իրենք կը գերադասեն պարզութիւն»։
27
…
այսպէս իմաստունը միշտ կարողանում է փրկել մարդկանց
ուստի ոչ մէկ մերժուած չի;
իմաստունը փրկում է իրերը,
ուստի ոչինչ դեն չի նետուում։
սա է լուսաւորութիւնը։
այսպէս բարի մարդիկ՝ չար մարդկանց դասատուներն են;
չար մարդիկ՝ բարի դառնալու ճամփին են։
նա, որ չի յարգում դասատուին,
ու որ չի գնահատում ունեցածը,
ինչքան էլ խելամիտ լինի, նա ընդամէնը շփոթուած է։
…
49
վարպետները երբէք նեղմիտ չեն,
փոխարէնը իրենց գիտակցութեան հիմքում այլ մարդկանց գիտակցութիւնն է։
նրանց հանդէպ, որ բարի են՝ եղիր բարի,
իսկ նրանց հանդէպ որ բարի չեն՝ նոյնպէս եղիր բարի։
վարպետութիւնը՝ բարութիւն է։
մարդիկ որ ազնիւ են՝ հաւատում են։
վարպետը միշտ անհանգստանում է աշխարհի մասին,
եւ մտահոգ՝ մարդկանց մասին։
մարդիկ ուշադիր են վարպետի արտայայտութիւնների հանդէպ,
զի վարպետը փայփայում է անմեղութիւնը։
67
…
ես երեք արժէք ունեմ, որոնք ամեն ինչից բարձր եմ գնահատում։ Առաջինը կարեկցանքն է, երկրորդը՝ չափաւորութիւնը եւ երրորդը` խոհեմութիւնը։
կարեկցանքն ինձ համարձակութիւն է տալիս, չափաւորութիւնն ինձ առատաձեռն է դարձնում, խոհեմութիւնը թոյլ չի տալիս, որ ձգտեմ ուրիշներից առաջ անցնել
…
ընդհանուր կանոններ՝
29
զուր է տիրանալու ամէն փորձը,
կամ ուրիշի կամքին ուղղութիւն տալը,
ով փորձում է բռնութեամբ նուաճել մի բան՝ ոչնչացնում է այն։
ով փորձում է ուժով պահպանել մի բան՝ կորցնում է այն։
իրերի ընթացքն ու կեցութեան բնոյթն այնպիսին են, որ այն, ինչն առջեւում էր, կը յայտնուի հետեւում, այն, ինչը ջերմացնում էր, կը սառչի, ուժեղը կը դառնայ թոյլի զոհը։ ճիշտ այդպէս հինաւուրց, մեծ քաղաքների աւերակները ծաղրում են մեր ծրագրերն ու կատարած աշխատանքը։
ուստի իմաստունը հրաժարուում է աւելորդ ջանքերից, անմիտ շքեղութիւնից եւ անցողիկ գայթակղութիւններից։
71
իմանալ որ չգիտես՝ նուաճում է։
չիմանալը դա՝ թերացում։
միայն գիտակցելով չիմանալը վարպետը կարող է խուսափել դատարկութիւնից։
միայն գիտակցելով չիմանալու դատարկութիւնը կարելի է հասնել դատարկութեան թերացմանը։
այլապէս՝
իմանալ, բայց գիտակցել, որ չգիտես, գերագոյն նուաճում է։ չիմանալ, մինչդեռ կարծել, թէ գիտես, հիւանդութիւն է։
հիւանդութեամբ տառապելու գիտակցումի ցաւն է մեզ զերծ պահում հիւանդութիւնից։ իմաստունն առողջ է, քանզի ճանաչում է այն ցաւը. որն ուղեկցում է հիւանդութեանը։
76
մարդը ծնուելու պահին փափուկ է ու թոյլ, իսկ մահուան պահին՝ կոշտ ու մարմնեղ։ այդպիսին են ընդհանրապէս բոլոր գոյերը։ ծառերն ու բոյսերը ծլելու պահին նուրբ են ու փափուկ, մինչդեռ մեռնելիս՝ չոր են ու թորթշնած։
ուստի կոշտութիւնն ու ուժը մահուան սուրհանդակներն են, մինչդեռ կեանքին ուղեկցում են փափկութիւնն ու թուլութիւնը։
ուստի նա, ով գերագնահատում է իր ուժերը, չի յաղթում։ հաստ ու ուժեղ բնով ծառը գայթակղում է փայտահատին։
ուստի կոշտի եւ ուժեղի տեղը ներքեւում է, իսկ փափուկի ու թոյլի տեղը` վերեւում։
ընդհարումներ
30
աշխարհը զէնքի կարիք չունի,
զէնքն ինքնաոչնչացնող է։
ուր զօրքն անցաւ՝ ոչինչ է աճում;
պատերազմից յետոյ՝ սովի տարիներ։
բարգաւաճը՝ ուժով չի ստացւում,
այլ յաղթում է առանց գոռոզութեան,
առանց թշնամութեան,
առանց հպարտութեան,
առանց դիմադրութեան,
առանց բռնութեան։
եթէ դրանք են աճում, ապա դա դաօ չէ։ այն ինչ դաօ չէ՝ շուտ է աւարտւում։
31
զէնքերը, որքան էլ գեղեցիկ լինեն, չարի գործիք են՝ ատելի բոլոր ապրող արարածների համար։
ուստի նրանք, որ ճանաչում են ուղին, խուսափում են զէնքերից։
նա որ հրճւում է յաղթանակով՝ չի կարող շահել մարդկանց սրտերը։
զոհերը ողբելով են մխիթարւում,
յաղթանակները յիշում են առանց ուրախանալու։
68
կայացած անձը ռազմատենչ չէ։
հմուտ մարդն անգութ չէ։ իրապէս յաղթողը չի տանջում պարտուողին։
լաւ առաջնորդը չի ստորացնում իր հետեւորդներին։
ուստի ասում են․ «հզոր Է նա, ով չի կռուում»։ ուստի ասում են․ «յաղթել է նա, ով առանց կռուի է տիրել»։ ուստի ասում են․ «իմաստուն է նա, ով իր ունեցածից աւելի մեծ պարգեւ չի ակնկալում երկնքից»։
69
թշնամու համար աւելի մեծ աղէտ չկայ, քան արհամարհանքն է։
հակամարտութեան ժամանակ շահում են նրանք որ վշտանում են։
80
աւարտուած թշնամանքից յետոյ քէն է մնում, եւ հաշտութիւնն օգուտ չի տալիս։
իմաստունը սատարում է ըմբռնմանը առանց որեւէ մէկին պատասխանատու համարելու։
առաքինութիւն ունեցողը ջանում է պայմանաւորուածութեան գալ,
նա որ չունի առաքինութիւն՝ ջանում է խորանալ տարաձայնութիւնների մէջ։
առաջնորդութիւն
17
լաւագոյն առաջնորդների մասին մարդիկ չեն լսել։
այլապէս մարդիկ պաշտում են, կամ վախենում են, կամ անարգում են։
երբ մէկը չի վստահում, վստահութեան չի արժանանում։
բարի գործերն արւում են հետեւողականօրէն եւ առանց պարծենալու։
մարդիկ կասեն՝ որ բնական ընթացքն էր դա։
60
մարդկանց բարդ է կառավարել,
որովհետեւ խելացի են։
ուստի խոհեմ կառավարելը տանում է ապստամբութեան։
չկառավարելն է բերում յաջողութիւն։
իմացիր սա, եւ հասկացիր հաստատուն կանոնը։
65
…
դժուար է կառավարել, զի մարդիկ չափազանց խելացի են: ուստի խելամտօրէն երկիր կառավարելը կործանիչ անէծքի պէս է, մինչդեռ ոչ խելամիտ կառավարումը
…
66
գետերն ու ծովերը
ունակ են կառավարել հարիւրաւոր դաշտեր։
նրանից է որ բարի են եւ ցածր են դրուած,
նրանք են դաշտերի տիրակալը։
ուստի նրանք, որ ունեն,
պէտք է համեստ մնան։
նրանք, որ առաջնորդելու են,
պէտք է խօսեն այնպէս, ինչպէս կը խօսէր հետեւում եղածը։
իմաստունը չի մրցում։
ոչ մէկ չի կարող մրցել իմաստունի հետ։